Jump to content

Լևան Մարգիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևան Մարգիանի
ლევან მარგიანი
Ծնվել է1965
ԾննդավայրՎրաստան Վրաստան, Թբիլիսի
Քաղաքացիություն Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Կայքպաշտոնական կայք
 Levan Margiani Վիքիպահեստում

Լևան Մարգիանի (վրաց.՝ ლევან მარგიანი, 1965, Վրաստան, Թբիլիսի), վրացի նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևան Մարգիանին ծնվել է 1965 թվականին։ Սովորել է Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետում։ Լևան Մարգիանիի կերպարվեստի ասպարեզում հատկապես նշանավոր դարձավ 1988 թվականին։ Իր առաջին նկարչական ցուցահանդեսը ներկայացվել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների համար՝ Թբիլիսիում։

1990-1994 թվականներին ունեցել է մի շարք ցուցահանդեսներ՝ Երիտասարդ արվեստագետների թանգարանում և տարբեր այլ անհատական ցուցահանդեսներում։ 1999 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում՝ Ֆրանսիայում, իսկ 1998 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 2000 թվականին իր նկարները ներկայացրել է Գերմանիայի Հաննովեր քաղաքում, իսկ 2001 թվականին՝ Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաքում։

2001 թվականին ևս մեկ անգամ ցուցահանդես է ունեցել Վրաստանի նկարիչների պատկերասրահում, որը կրում էր «OPUS-39» խորագիրը։ 2002 թվականին ևս մեկ ցուցահանդես է ունեցել Նիկոսիայում, իսկ 2005 թվականին արդեն Նյու Յորքում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մարգիանի, Լևան. «Պաշտոնական կենսագրական տվյալներ» (ռուսերեն). Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)